Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Գուցե պետք էր 660 հազա՞ր դարձնել

Գուցե պետք էր 660 հազա՞ր դարձնել
02.02.2024 | 10:46

Դատելով խցանումներից ու կայանատեղերում ազատ տեղերի բացակայությունից, վճարը 160 հազար դրամ դարձնելը ճիշտ չէր, գուցե պետք էր 660 հազար դարձնել։

Եթե լուրջ՝ հարկերը, տուրքերը և վճարումները բազմապատիկ անգամ բարձրացնելով բյուջեն արհեստականորեն մեծացնելու փոխարեն, անհրաժեշտ է ընդամենը սրտացավ ու պրոֆեսիոնալ վերաբերմունք։

Օրինակ, խցանումների խնդիրը մեղմելու համար հարկ է մեծաքանակ պարեկների պահպանությանն ուղղված ծախսերն ուղղել խաչմերուկներում ինքնաբավ կարգավորիչ «խելացի լուսացույցներ» տեղադրելու, էլեկտրոնային վարչարարության միջոցով մարդկանց՝ ժամանակատար և մեծ ծախսեր խլող անիմաստ տեղաշարժերը կանխելու (մարդիկ ճարահատյալ են այցելում այս կամ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին, զբաղվում կատարյալ անիմաստ թղթաշրջանառությամբ), ուրբանիզացիոն երևույթները, այդ թվում՝ հազարավոր շինթույլտվություններն անհապաղ բացառելու, ստորգետնյա կայանատեղիներ կառուցելու և նմանաբնույթ այլ գործիքակազմով։

Այդ դեպքում բյուջեն անհամեմատ ավելի մեծ կլինի, քանի որ դա կնպաստի հսկայական գումարների խնայողությանը, տնտեսության հեռանկարային զարգացմանը՝ դրանից բխող գրավիչ հետևանքներով հանդերձ:

Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 5582

Մեկնաբանություններ